Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Օբամայի կրեդիտ քարտը կասկածելի է համարվել

Օբամայի կրեդիտ քարտը կասկածելի է համարվել
18.10.2014 | 13:42

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարողացել վճարել կրեդիտ քարտով Նյու Յորքի ռեստորաններից մեկում, քանի որ բանկը նրա քարտը կասկածելի է համարել: Դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն Օբաման այդ մասին պատմել է ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով բանկային փոխանցումների անվտանգության միջոցների խստացման անհրաժեշտության օգտին: ԱՄՆ-ի նախագահի խոսքով` նա այնքան հազվադեպ է գործածում իր կրեդիտ քարտը, որ իր՝ քարտից օգտվելու փորձը բանկի անվտանգության համակարգը համարել է կասկածելի և հրաժարվել է հաստատել վճարումը: Ճաշի համար վճարել է նրա կինը՝ Միշել Օբաման:
ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է բարձրացնել անվտանգության միջոցները՝ կենսաթոշակային փոխանցումների համար, որոնք ստանում են միլիոնավոր ամերիկացիներ:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ